Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Տեղ չունեն ժողովրդավարությունից խոսելու

Տեղ չունեն ժողովրդավարությունից խոսելու
17.09.2023 | 16:07

Ի միջի այլոց, նիկոլի՝ «գեղից եկա ես քաղաք» հակա-երևանյան դեմարշի (եթե չկռահողներ կան՝ «երթի») հետ կապված ես 2 օր սպասում էի, որ լրահոսում որոշակի բովանդակությամբ տեղեկություն կհայտնվի: Մասնավորապես առ այն, որ իրավապահ մարմինները նույնականացրել և ձերբակալել են այդ «ակցիայի» այն մասնակիցներին, որոնք խուլիգանական վարք են դրսևորել ու խոչընդոտել են իրենց մասնագիտական պարտականությունները տվյալ միջոցառման ընթացքում կատարող լրագրողներին: Բայց նման տեղեկության ես չհանդիպեցի: «Իշխանությունը», որն իր համակիրներին քսի է տալիս լրագրողների վրա, ընդհանրապես տեղ չունի ժողովրդավարությունից ու դրան առնչվող հասկացություններից խոսելու:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 4409

Մեկնաբանություններ